ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունը:
Վիեննա, 1 օգոստոսի 2016թ.
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:
Միյատովիչը նամակ է ուղղել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ նշելով, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար» և նշել, որ «իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:
Կարդացեք նաև
Համաձայն հրապարակումների՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը և այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի և վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:
Հարձակման ենթարկվածների շարքում են.
«Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը,
«Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը և օպերատոր Դավիթ Հարությունյանը,
Ազատության թղթակիցներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը,
«Ա1+»-ի հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանը և օպերատոր Տիգրան Բադալյանը,
Lragir.am լրատվական կայքէջի օպերատոր Մարութ Վանյանը,
CivilNet-ի լրագրողներ Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը,
Panorama.am-ի թղթակից Հովիկ Գրիգորյանը,
Life.ru-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը:
Միյատովիչը նամակում նաև նշել է Երևանում մի քանի օրեր և շաբաթներ առաջ լրագրողների նկատմամբ ոստիկանության հարձակումների վերաբերյալ հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարության մասին: Հարձակման ենթարկվածների թվում են.
iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը,
Ազատության թղթակից Արտակ Համբարձումյանը,
4news.am-ի թղթակից Արթուր Հայրապետյանը,
lragir.am-ի թղթակից Թեհմինե Ենոքյանը:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հետևում է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետություններում լրատվական դաշտի զարգացումներին: Նա ապահովում է վաղ ազդարարում խոսքի և մամուլի ազատության ոտնահարումների վերաբերյալ և խթանում է ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխանությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ