Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Ժիրինովսկի. «Թքած Հայաստանի վրա… նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի»

Օգոստոս 02,2016 14:05

Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին Life հրատարակությանը տված հարցազրույցում իր վերաբերմունքն է արտահայտել Հայաստանին:

Մ. Շ. Վլադիմիր Վոլֆովիչ, Ամերիկան հեռու է, Հայաստանը՝ մոտ: Բնութագրեք իրադարձությունները Հայաստանում:

Վ. Ժ. Թքած Հայաստանի վրա:

Մ. Շ. Դե լավ հա:

Վ. Ժ. Թքած օլիմպիական խաղերի վրա: Դուք հասկանո՞ւմ եք, որ մեր միլիոնավոր մարդիկ չի հետաքրքրում օլիմպիական խաղերը եւ ինչ-որ դոպինգ:

Մ. Ա. Իսկ ինչո՞ւ են մեզ այդքան նվաստացնում՝ դա նո՞ւյնպես չի հուզում

Վ. Ժ. Մարդիկ իրենք են դոպինգ ընդունել ցանկանում, բառի լայն իմաստով, քանի որ ապրելը ծանր է:

Մ. Շ. Համաձայն եմ:

Վ. Ժ. Հենց մարդկանց կարող է դոպինգ պետք լինել: Ի՞նչ է Հայաստանը մարդկանց համար: Այնտեղ ժամանակ առ ժամանակ կարող են ելույթներ լինել: Փոքր երկիր, լեռնային, սեղմված լեռների, Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն ընդամենը մեկ միլիոն հայ է մնացել: Իսկ նրանք աշխարհում ընդամենը վեց միլիոն են: Բոլորը փախել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ՝ ամբողջ աշխարհում են ցրվել: Այնտեղ ապրելու տեղ չկա՝ սարեր են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ իրար հանդեպ կեղտոտություններ են անելու:

Մ. Շ. Լավ, բայց այնտեղ մեր բազան է: Նա մեր ռազմավարական դաշնակիցն է: Ստացվում է՝ թքա՞ծ մեր ռազմավարական դաշնակցի վրա:

Վ. Ժ. Աստված սիրեք: Նրանք կսկսեն թքել ձեր վրա՝ բազան կվերցնենք: Ոտքերը կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ պատճառով Հայաստանի համար անհանգստանալ պետք չէ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա, լրիվ վերջը:

Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երևի լափը հայերը չեն տվել: Ւնչու սրան դատի չեն տալիս մեր իշխանությունները, արդեն լրիվ լկտիացել է:

  2. Մովսես says:

    Անշնորակալ Մոռացել է երբ իրենց չակերտավոր հավատարիմ բարեկամ երկրները ԱՄՆ-ի խնդրանքով իրաքի պատարազմային թեժ օրերին հրաժարվեցի ժիրինովսկուն իրեց օդում տեսնեն եվ հրաժարվեցին իրենց օդային տածքով ետ վերադարնա ռուսաստան նույն բարեկամ երկրներից էր Հայաստանը եվ միակ երկիրն էր որ ոչմիայն թույլատրեց այլ իջեցրեց հայաստանի հարկատուների հաշվին հայկական լավագույն ձեվով պատիվ տվին ռեստորաներով քաշ տալով կերակրեցին վերջում էլ լի շշով կոնկյակը նվեր հանձնին ու ուղեկցին տուն Ույսքանից հետո նման անշնորակալ մարդուց էլ ինչ սպասես Ցնդաց հոգեկան հիվանդ կերպար զարմանալիա որ դեռ նա հոգեբուժարանում չի չնայաց հոգեբուժները մեղք են նման անոռմալ դիջվացքին հոգ տանեն Ամոթ իրեն ու Սերժին որ ռուսի փեշից կախ է գալիս ռոգոզին ժիրինովսկի հետո պուտինը Թքած.. Հայաստանի ու հայերի վրա …

  3. Յուրի Ախվերդոֆֆ says:

    Наплюй на себя, на своих родных и на свою страну, урод ты штопаный!
    Если Армения наплюёт на тебя – ты, урод, утонешь в нашей слюне!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031