Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արա Պապյանը զանգել Վիգեն Սարգսյանին

Օգոստոս 02,2016 13:35

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում որոշ բացահայտումներ արեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ բանակցային գործընթացից:

Արա Պապյանն ասաց, որ գեներալ Վիտալի Բալասանյանը միջնորդի միակ թեկնածուն չի եղել: «Ես անձամբ եմ զանգել Վիգեն Սարգսյանին եւ մի անձի անունով, որը համաձայն էր գործել, որին երկու կողմերն էլ կարող էին վստահել եւ առաջարկել եմ, որ այդ մարդը պատրաստ է եւ կարող է միջնորդ լինել: Ասվել է`սպասեք`տեսնենք, այլ տարբերակներ էլ կան: Հետո պարզվեց, որ այլ տարբերակը Վիտալի Բալասանյանն էր: Ի դեպ, Վարուժանի հետ էլ էինք խոսել, իրենք համաձայն էին այդ տարբերակին: Դա իշխանության ընտրությունն է եղել`ընտրել Բալասանյանին»,- ասաց բանախոսը:

Ara PapyanԱրա Պապյանը չի վիճարկում Վիտալի Բալասանյանի հեղինակությունը, ռազմական փորձն ու կարողությունները, բայց ասում է, իր առաջարկած անձը գործընթացն ավելի դիվանագիտական հունով կտաներ եւ այն բացասական անդրադարձը, որը հիմա ձեւավորվել է Վիտալի Բալասանյանի անվան շուրջ, չէր լինի:

Բացի այդ, Արա Պապյանը նկատում է, որ Վիտալի Բալասանյանի միջնորդության պարագայում նաեւ իրավական խնդիր կա, քանի որ ՀՀ իշխանություններն ասում են`ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչպես է ԼՂՀ խորհրդարանի անդամն այդ գործընթացում ներգրավվում եւ ընդունում ՀՀ քաղաքացիների հանձնվելը:

Միջնորդի իր թեկնածուի անունը Արա Պապյանը չցանկացավ հրապարակել: Դրա համար, ասաց, նախ այդ մարդու համաձայնությունը պետք է ունենա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031