Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաս Գրուպ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Օգոստոս 02,2016 13:31

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:

Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 21.07.2016թ. արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, 22.07.2016թ. արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ կասեցվել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը:

Հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն կիրականացվի նաև խախտումներ ունեցող՝ չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:

Ծառայությունը հայտնաբերել է նաև մակնշման խախտումներ, մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների և կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031