Օգոստոսի 1-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում հուղարկավորեցին Ոսկեպարի 28-ամյա բնակիչ Գուրամ Ալավերդյանին: Նա Մոսկվայում շինարարական աշխատանքի ժամանակ զոհվել է բեռնատար մեքենայի հարվածից:
Հուլիսի լույս 31-ի գիշերը Ռուսաստանի Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում դանակի բազմաթիվ հարվածներից զոհվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, 1970թ. ծնված Անդրանիկ Սարատիկյանը: Նրա մահվան հանգամանքները պարզ չեն: Նա հայրենասեր էր, լավ գիտեր Կոթիի պատմությունը, հոդվածներ էր գրել գյուղի հերոսական անցյալի մասին: Անդրանիկը սիրում էր Կոթին, չէր մտածում արտագաղթելու մասին: Երկու չափահաս դուստրերի հայրը մոտ երկու տարի առաջ իր կնոջ հետ Ռուսաստան աշխատելու է մեկնել:
Կոթիից տեղեկացանք, որ Ա. Սարատիկյանի մարմինը օգոստոսի 2-ի երեկոյան կտեղափոխվի հայրենի գյուղ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ