Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի օմբուդսմենն ու Արա Պապյանը կհաշտվեն

Օգոստոս 02,2016 12:55

Արցախի օմբուդսմենը ֆեյսբուքյան գրառում էր կատարել`«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին հայտարարելով Արցախի դեմ լայն հակաքարոզչություն իրականացնող անձ: Նրա համար հիմք են հանդիսացել Պապյանի մի քանի մտքեր եւ հարցեր:

«Ես միտք եմ արտահայտել, որ անցած երեք-չորս ամսվա ընթացքում պայթեց ոչ միայն բանակի, այլ նաեւ ոստիկանության փուչիկը: Ինչը գնահատվեց ԼՂՀ բանակի դեմ ինչ-որ բան: Նաեւ հարցրել եմ`քառօրյա պատերազմի ժամանակ Ղարաբաղից քանի՞ զորակոչված զորակոչիկ է զոհվել: Այդտեղ հետաքրքիր նյուանսներ կան, ուզում էի իմանալ: Եվ ես կիսել էի Վահան Բադասյանի այն ելույթը, որտեղ նշված էր, թե Ղարաբաղից ինչ-որ խմբեր են եկել Հայաստան»,- «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով այդ թեմային՝ այսօր հստակեցրեց քաղաքագետը`հավելելով. «Եթե սրանք հակաարցախյան լայն քարոզչություն են, իրենց խնդիրն է»:

Արա Պապյանն ասաց, որ երեկ Արցախի օմբուդսմենի հետ, իր նախաձեռնությամբ «շտկումների մեջ ենք մտել, այս հարցը շուտով կհստակեցվի»:

Ի դեպ, նախագահի երեկվա ելույթում Արա Պապյանը տեսել է հաստատումը, որ «Սասնա ծռերի» գործողություններն ուղղված էր Արցախի հարցին: «Նախագահն ասաց`միակողմանի զիջումներ չեն լինելու: Այսինքն, երկկողմանի լինելու են, դա Կազանի փաստաթուղթն է: Նախագահն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց Կազանի փաստաթղթից պարզ է, որ հինգ շրջանները չկան, իրենք նկատի ունեն ԼՂԻՄ-ի տարածքը: Այսօր արդեն Ղարաբաղից մեծ արտահոսք է սկսել ու միջանկյալ հինգ տարիների ընթացքում այնտեղ հայ չի մնա: Թղթային անվտանգությունը փոխում ենք իրական անվտանգության հետ»,- ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031