Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիպուկահարները դրա համար ստեղծված չեն, որ սպանեն հայ հերոսներին». Ստեփան Գրիգորյան

Օգոստոս 02,2016 12:34

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը օգոստոսի 2-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում ներկայացրեց վերջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանության ՊՊԾ գունդի գրավման եւ հետեւանքների վերաբերյալ մի շարք պահանջներ առաջարկություններ:

–           «Ես պահանջում եմ, որ «Սասնա ծռեր» խմբավորման դատավարությունը լինի բաց, թափանցիկ, խոշտանգումներ չկիրառեն, քանի որ այդպես մեծ սկանդալ կլինի եւ կփոշմանեն իշխանությունները»:

–           Ուսումնասիրեն գնդապետ Վանոյանի եւ սպա Տեփանոսյանի սպանությունները. «Պարզ է՝ իշխանությունները կսկսեն գցել «Սասնա ծռերի» վրա, բայց մենք գիտենք, որ պատկերն այլ էր»:

–           Ուսումնասիրեն դիպուկահարների խնդիրը. «Ես զարմացած եմ, որ Հայաստանում ոչ ոք այդ խնդիրը չի բարձրացնում: Դիպուկահարները դրա համար ստեղծված չեն, որ սպանեն հայ հերոսներին, դա նրանց գործառույթը չի: Դիպուկահարները պետք է նստեն շփման գծում ու կրակեն թշնամու ուղղությամբ, եթե այնտեղից կրակում են: Իրենց գործառույթը չէ Երեւանում՝ գրեթե Կենտրոնում, վիրավորել այդ քաջ տղերքին»:

Stepan Grigoryan

–           Առաջարկում է բռնություն գործադրած ոստիկանների մի մասին դատել, իսկ մյուս մասին ուղարկել Ղարաբաղ. «Հենց ճակատ, հենց շփման գիծ բոլորին առանց բացառության: Այն մի մասը, որը պետք է դատվի հանցագործություն կատարելու համար, պարզ է՝ առանձին է: Մտածե՛ք՝ ինչ լուրջ առաջարկ է. այս դաժանությամբ հայերին են ծեծում, իրենց ձեռքը, որ թուրքն ընկնի ի՞նչ է լինելու, ուրեմն՝ առաջարկում եմ արագ ուղարկել այնտեղ»:

–           Դադարեցնել բռնությունները հայ ժողովրդի նկատմամբ. «Ես պատմաբաններին խնդրում եմ պատմության մեջ օրինակներ գտնել, երբ հայ ժողովրդի նկատմամբ զանգվածաբար նման բռնություններ են կիրառվում՝ բացառությամբ Ցեղասպանության: Բացի ասքյար թուրքերից էլ ո՞վ է այս կերպ զանգվածաբար բռնություն կիրառել»:

–           Նա դիմեց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Դաշնության դեսպանատներին, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի գրասենյակներին. «Դադարեցնել ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ֆինանսավորումը, մինչեւ այդ ինստիտուտները պատշաճ քննություն չկատարեն, թե ինչ է կատարվել: Նույնիսկ իշխանությունները երեկ ի դեմս Սերժ Սարգսյանի խոստովանեցին, որ լուրջ սխալներ են կատարվել, ուժ է կիրառվել: Մինչեւ քրեական գործեր չհարուցվեն, մինչեւ դատավարությունները չանցկացվեն, մինչեւ չդատապարտվեն կոնկրետ ոստիկաններ՝ այստեղ խոսքը մոտավորապես 50 ոստիկանների մասին է խոսքը, եթե չպատժվեն, դադարեցնեն Հայաստանի օգնությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Մեծ մարդ եք, բայց ոնց որ հասարակ բաներ չիմանաք: Եթե ինչ-որ մեկը խիստ դաժանությամբ հայ է ծեծում, դրանցի ոչ մի ձեւով չի բխում, որ նույն դաժանաությունը նա պետք է ունենա այլ ազգի՝ այդ թվում նաեւ թուրքի հանդեպ: Նա կարող է նույնիսկ սիրել թուրքին: Իսկ որ ամենճիշտն է, նա կվախենա թուրքից, այն պարզ պատճառով, որ նա քաջ, համարձակ, առաքինի չէ: Դրա ապացույցը.
    1. Եթե ինքը հայ է եւ այդ դաժանությամբ ձեռք է բարձրացնում մեկ այլ հայի վրա, ուրեմն նա էությամբ վախկոտ է:
    2. Ինքը երբեք այդպես չէր անի, եթե վստահ չլիներ, որ անպատիժ կմնա:
    3. Ինքը հարձակվել էր անզեն հայի վրա, իսկ թուրքը լինելու է զինված՝ գուցե ավելի շատ:
    4. Եթե ինքը այդ դաժանությամբ ձեռք է բարձրացնում մեկ այլ հայի վրա, ուրեմն նա ատում է հային, նա հային համարում է իր թշնամին, իսկ թուրքի պարագայում կգործի իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է սկզբունքը, այսինքն՝ թուրքն իր բարեկամն է:
    5. Լիքը կարելի է շարունակել…
    Ու ոնց ա, որ սա չգիտեք….

  2. ԱՐՄԵՆ says:

    Ստեփան Գրիգորյան, փաստորեն սպանել են հա դիպուկահարները ? Կասես ում ? Ասա էլի ?

    Մեկ էլ ամնեակարևորը, ասա տեսնեմ ավելի կոնկրետ Հ Ա Յ ժողովրդից կար մեկը, որ ուղիղ

    իմաստով ծեծ չկերավ, իսկ եթե ասես թե կար ապա ասա քանիսը ծեծ չկերավ:

    Պատասխանելիս + կամ – մեկ միլիոնի սխալը համարվում է որ դու լրիվ ճիշտ ես:

    Դե քեզ տեսնեմ:

    հ.գ. հուշեմ՝ ավելի լավ կլինի ասես քանի հոգի էին ծեծ ուտողնեը համ էլ կիմանանք հայ

    ժողովուրդը որքան է եղել այդ օրը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031