Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուսահատական թէ այլ հոգեվիճակով ձեռնարկուած նման գործողութիւններ հայկական իրականութեան մէջ ընդունելի չե՛ն կրնար ըլլալ. «Ասպարեզ»

Օգոստոս 02,2016 11:50

Ծանր փորձութենէն ինչպէ՞ս դուրս եկաւ մեր երկիրը: Այո՛, փորձութիւն էր զէնքի միջոցաւ ընկերային արդարութեան եւ ազգային կարեւորագոյն խնդիրներու լուծում պարտադրելու խումբ մը հայորդիներու վտանգաւոր գործողութիւնը:

Յուսահատական թէ այլ հոգեվիճակով ձեռնարկուած նման գործողութիւններ հայկական իրականութեան մէջ ընդունելի չե՛ն կրնար ըլլալ՝ նախ ժողովրդավարական զարգացման գործընթացը վտանգելու, ապա ամբողջ ազգի ներաշխարհին վրայ հայու ձեռքով հայու արեան հեղումին ծանրագոյն նստուածք թողնելուն պատճառով:

Համաձայն ենք ու կ՛ընդգծենք նախագահի ելոյթին մէջ հնչած հաստատումը, թէ՝ «զէնքով եւ բռնութեամբ Հայաստանում հարցեր չեն լուծուելու»։

Անշո՛ւշտ, եթէ նախագահին յիշատակած դասական հակադարձութեամբ՝ զինեալները ուժի միջոցով չէզոքացնելու քայլին դիմուէր, ապա զոհերուն թիւը շատ աւելի բարձր պիտի ըլլար, եւ անոր քաղաքական եւ քարոզչական հետեւանքները իշխանութեանց համար շա՜տ աւելի ծանր կրնային ըլլալ:

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031