Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն, ի վերջո, կհանդիպի՞ Ժիրայր Սէֆիլյանի հետ, թե այս թեման այլեւս փակված է. «Ժողովուրդ»

Օգոստոս 02,2016 11:40

Հիմա գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարտավոր է ապահովել հասարակությանը ստանալու մի շարք հարցերի պատասխաններ.

.Ինչպես ստացվեց, ով է մեղավոր, եւ ում անփութության պատճառով հնարավոր եղավ գրոհել ՊՊԾ գնդի տարածքը։

.Ինչո՞ւ խմբի վնասազերծման գործընթացը 15 օր տեւեց։

.Հուլիսի 20-ին եւ 29-ին ոստիկանության գործողությունների հրաման տվողն ո՞վ է եղել եւ ո՞վ է ղեկավարել հավաքները ցրելու օպերացիան։

.Ի՞նչ ճակատագիր է սպասվում ձերբակալված ու կալանավորված քաղաքացիներին։

.Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան ոստիկանների միջից սպանվեց հատկապես Յուրի Տեփանոսյանը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, հրաժարվել էր ցուցարարների դեմ գործողություններ կատարելուց։

.Սերժ Սարգսյանն, ի վերջո, կհանդիպի՞ Ժիրայր Սէֆիլյանի հետ, թե այս թեման այլեւս փակված է։

.Իշխանությունները ի՞նչ քաղաքական փոփոխությունների են պատրաստ գնալ։

.Ո՞վ է պատասխանատվություն կրում քրեական տարրերի համար, որոնք ոստիկանության աջակցությամբ լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառեցին։

.Եվ վերջապես, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երկիրը այս գործողությունների արդյունքում եւս մոտ 10 տարով հետ շպրտվեց, եւ զբոսաշրջության այսքան սպասված սեզոնին Հայաստանը միջազգային լրահոսում դարձավ ահաբեկչություններով հայտնի մի երկիր։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի երկրորդ կեսին հավաքագրված հարկերը կտրուկ նվազել են։ Սա դեռ մի ճյուղն է, իսկ թե տնտեսության վրա հատկապես ներդրումների առումով էլ ինչ բացասական ազդեցություն կունենան այս իրադարձությունները, առաջիկայում կպարզվի։ Իսկ որ մեր երկրի արտաքին իմիջն ամբողջությամբ փշրվեց, եւ Հռոմի պապի կողմից այդքան արժեւորված առաջին քրիստոնյա երկիրը դարձավ չհասկացված մի բնակավայր, դա այլեւս անժխտելի փաստ է։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մինաս says:

    // .Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան ոստիկանների միջից սպանվեց հատկապես Յուրի Տեփանոսյանը, որը, ըստ հրապարակված տեղեկությունների, հրաժարվել էր ցուցարարների դեմ գործողություններ կատարելուց։ //
    – Իսկապես կա՞ն այդպիսի տեղեկություններ, կխնդրեինք նշել հղումը:
    Լրագրողները պետք է փորձեն կապի մեջ մտնել Յ. Տեփանոսյանի մտերիմների հետ, թեկուզ անոնիմ պայմաններով: Ակնհայտ է, որ ոստկանության տվյալները այս դեպքում չեն կարող անկողմնակալ համարվել, նույնիսկ իրավաբանորեն, քանի որ հենց իրենք գործի անմիջական մասնակիցներն են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031