Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ք. Գ.-ի հետ զրուցել թույլ չտրվեց։ Նրան խնամող քույրը, որին, ի դեպ, բժիշկների խորհուրդը որոշել է թույլատրել մոտը մնալ՝ ելնելով տուժածի սթրեսային վիճակից, փոխանցեց, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել եւ նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է։
Ա. Գ.-ն պատմեց, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին
։ 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են։ Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ։ Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն։
Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդուն շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքն ու միայն նկարահանելով դա։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում