Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է ՄՕԿ-ի 129-րդ համաժողովը, որի օրակարգը խիստ հագեցած է:
Օրակարգային հարցերից առաջնայինը, թերեւս, Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մասնակցությանը պաշտոնապես «այո» կամ «ոչ» ասելն է: Ռուսաստանի մասնակցությունն առայժմ ձեւականորեն արգելված է:
Համաժողովում քննարկվում են տարբեր հարցեր. կազմակերպական, նոր անդամների ընդունում ՄՕԿ, Տոկիոյում կայանալիք հաջորդ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում հինգ նոր մարզաձեւերի՝ բեյսբոլ/սոֆթբոլ, կարատե, սերֆինգ, ժայռամագլցում եւ սքեյթբորդինգ, ընդգրկում եւ այլն:
Ենթադրվում է, որ բոլոր հարցերի պատասխանը կտրվի օգոստոսի 3-ին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rio2016.com-ի