Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը դատարանում սուր ցավեր է ունեցել, բժիշկները հորդորել են հրատապ հետազոտել.  փաստաբան Ռեւազյան

Օգոստոս 02,2016 10:06

Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել 2-ամսյա կալանքը, մինչդեռ Դավիթն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ երիկամների հետ կապված:

Aravot.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ մինչ կալանքը նրա համար կիրառվել էր մեկ այլ հոդված, որի առավելագույն ժամկետը 3 ամիս կալանքն էր. «Ժամեր առաջ, որ պետք է լրանա 72 ժամը եւ իրեն պետք է ազատ արձակեն, իրեն նոր՝ ավելի ծանր մեղադրանք է առաջադրվում եւ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվում: Սա արդեն ցույց է տալիս, որ անձնական հետապնդում են իրականացնում»:

Փաստաբանն ասաց, որ Դավիթի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հենց դատարանում մեջքի շրջանում սուր ցավեր է ունեցել, երբ ցավերը սաստկացել են, շտապօգնություն են կանչել. «Բժիշկները հետազոտեցին, հայտնեցին, որ հրատապ պետք է հետազոտվի ու նորմալ բուժում ստանա»:

Բժիշկները զգուշացրել են, որ եթե Դավիթ Սանասարյանն անհապաղ բուժօգնություն չստանա, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ իր առողջության համար:

Մինչդեռ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ ու հետո հրապարակել իր վճիռը, ըստ որի, ոչ թե Դավիթին տանում են հիվանդանոց, այլ՝ կալանավայր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031