Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի բացման արարողության գործադիր տնօրեն Մարկո Բալիչը հայտարարել է, թե երկրի տնտեսական վիճակն իր հետքն է թողել Խաղերի անցկացման վրա:
«Բրազիլիայում տիրող իրավիճակի հետ կապված մենք հրաժարվել ենք Մարականա ստադիոնում շքեղ շոու կազմակերպելուց: Չեն լինի Պեկինի բացման շքեղ արարողությունը, Աթենքի հատուկ էֆեկտները, Լոնդոնի տեխնոլոգիական նորարարությունները: Կլինի շատ պարզ, բայց ժամանակակից բացման արարողություն, որում կպատմենք մարդկության ապագայի մասին: Շոուն չի լինի ցուցադրություն, թե ինչքան լավ է Բրազիլիայում ապրելը», – տեղեկացրել է Բալիչը Reuters-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ championat.com-ի
Կարդացեք նաև