ՀՀ ԱԳՆ-ից Aravot.am-ին հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարի հետ երեկ կայացած հանդիպմանը՝ անդրադառնալով Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Վրաստանի վարչապետն իր խորը մտահոգությունը հայտնեց և ցավակցեց Հայաստանի իշխանություններին երկու զոհերի կսպակցությամբ՝ շեշտելով , որ Վրաստանը ողջունում է այն քայլերը, որոնց արդյունքում խնդիրը կարգավորվեց խաղաղ միջոցներով։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին ցավակցությունների և խաղաղ հանգուցալուծման ջանքերին աջակցության համար և ընդգծեց, որ այդ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման և ընդունված ճիշտ որոշումների շնորհիվ։