Այս երկու շաբաթվա ընթացքում հուզական ֆոնը Հայաստանում խիստ ակտիվացել է, եւ այդ պատճառով մարդիկ, բնականաբար, սկսել են իրարից նեղանալ: Ընկերներիս ռադիկալ մասը «կպած» ցանկանում է ինձ համոզել, որ զենքի ուժով ՊՊԾ գնդի շենքը վերցնելը, մարդ սպանելը եւ պատանդ պահելը լավ, դրական, նույնիսկ հերոսական, ասպետական վարքագիծ է, եւ որ սպանվածը սպանված չի, պատանդը պատանդ չի, եւ գունդն էլ գունդ չի: Քանի որ աշխարհում որեւէ մարդ ինձ չի կարող դրանում համոզել, մարդիկ վիրավորվում են ու ասում` էլ հետդ ընկերություն չենք անի:
Ընկերներիս մյուս, ավելի փոքրաթիվ, պահպանողական մասը աշխատում է ինձ համոզել, որ «Սասնա ծռերի» տղաները ինչ-որ «մութ ուժերի» կողմից ուղղորդվում էին, իսկ այդ ուժերի նպատակը մեր պետականության կործանումն է: Դրա հետ ես նույնպես համաձայն չեմ` չնայած վստահ եմ, որ ցանկացած իրավիճակ ցանկացած դրսի ուժ կփորձի օգտագործել` իր շահերից ելնելով: Բայց «Սասնա ծռերի» ակցիայի բուն պատճառը հասարակության մեջ առկա իրական, լուրջ մտահոգություններն են, որոնք, ճիշտ է, արտահայտվել են, իմ կարծիքով, անընդունելի ձեւով:
Պետության մեջ պետք է լինեն խողովակներ` այդ մտահոգությունները ոչ միայն արտահայտելու, այլեւ տեղ հասցնելու, ինչ-որ բան փոխելու համար: Այդ խողովակներն, ըստ էության, փակ են: Նման դեպքերում օրգանիզմի ինչ-որ մի հատվածում հավաքվում է թարախի մեծ քանակությունը, որն ի վերջո բերում է պայթյունի: Եթե ամեն ինչ գնում է բնականոն ճանապարհով, ապա «վիրաբուժական միջամտություն» պետք չի լինում: Բայց երբ պայթյունն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, վերքերը կարող են բուժվել սիրով եւ ներողամտությամբ: Գիտեմ, որ իմ այդ ասածը նույնպես շատերին դուր չի գա, բայց քանի որ պատգամավորական քվեներ հավաքելու խնդիր ես չունեմ, ասեմ նաեւ այդ «տհաճ» միտքը:
Երկրի ներսում «պատերազմ» բառն ինձ համար ընդունելի չէ` լինի դա «ազգային-ազատագրական», «քարոզչական», թե նույնիսկ «արժեքային»: Ոստիկանությունը չպիտի պատերազմի ցուցարարների եւ լրագրողների դեմ: Իշխանության եւ «ծռերի» կողմնակիցները չպիտի մրցեն, թե ով է ավելի «ճշմարտանման» ապատեղեկատվություն տարածում: «Ֆեյսբուքահայերը» չպիտի պատերազմեն Տիգրան Մանսուրյանի կամ Պերճ Զեյթունցյանի դեմ` այդ մարդիկ, միեւնույն է, չեն կարդում ձեր հայհոյանքները, միայն մթնոլորտն եք փչացնում: Շանթն ու Հայկը չպիտի դատապարտվեին այդքան երկար ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին:
Կարդացեք նաև
Եվ ամենակարեւորը՝ եկեք իրարից մեր տարաձայնությունների պատճառով չնեղանանք: Տարաձայնությունները մեր հարստությունն են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի խոսքով՝ կրակն ենք ընկել…
“վերքերը կարող են բուժվել սիրով եւ ներողամտությամբ” Ես ուրախ եմ, որ լսեցիք Ձեր նախագահի խոսքը եվ մոռացաք լրագողների եվ խաղաղ բնակիչների դեմ արված վայրագությունները: Շարունակեք խփել եվ նալին եվ մեխին: Միայն հարցրեք ծանոթ բժիծկներին, ինչ կկատարվի օռգանիզմի հետ, եթե թարախի պարկը ժամանակին վիրաբուժական միջամտության չենթարկվի: Եվ հարցրեք, իրենք ինչպես են անվանում նրանց, ովքեր սիրելով են համոզում թարախին դուրս գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/08/02/722916/
© 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ուզում եք ասել, որ տասնյոթամյա Սայաթի աչքը կարելի է «սիրով ու ներողամտությամբ» բուժե՞լ:
Ուզում եք ասել՝ ՛՛Սիրիր նախագահիդ, եթե նույնիսկ դա Սերժ Սարգսյանն է՛՛
Իսկ ի՞նչ հասկացրեց հանրությանը իր երեկվա ելույթով ՛՛մեր սիրո առարկան՛՛ . ՛՛Քանի դեռ Պապան սաղ ա, ժողովուրդը պետք ա մենակ շակալաթ ուտի, ու՝ վե՛րջ՛՛:
Իսկ հիմա՝ ավելի լուրջ.
-Կա՞ր որևէ, ասենք՝ կշտամբանք ուղղված ոստիկանության համազգեստ սողոսկածների, դրանից դուրս պրծած քրեականների հանդեպ: Բացարձակ՝ ոչ:
-Կա՞ր որևէ աջակցություն ծեծված լրագրողներին, խոստում, որ ամեն ինչ պարզվելու է և մեղավորները պատժվելու են: Իհարկե՝ ոչ, փոխարենը ոչինչ չարժեցող մի ներողություն և կոչ՝ մոռանալու տեղի ունեցախը, որը ոչ այլ ինչ է, քան ակնարկ՝ ՛՛Երանոսյան, հո՛ւպ տուր՛՛:
Հոդվածում շոշոփվում է երկու հիմնական թեմա.
– ՛՛Բռնություն, թեկուզ ընդդեմ բռնության՝ քըխ՛՛
– ՛՛Ես սիրում եմ Ձեզ, անօրեն ոստիկաններ, եկաթե ձողերով զինված քրեականներ, կենցաղային դանակը երկու օր շարունակ սառը զենք համարող քննիչներ, ՛՛Դիպուկահարը՛՛ ֆիլմի աշխատակազմ, իբրև թե՝ դատարաններ և հատկապես՝ էս բոլորին համակարգող, քեզ՛՛:
Ըստ իս՝ այս երկուսն էլ փարիսեցիական են և արդարամտության հետ որևէ աղերս չունեն, բացի այդ՝ հենց էսպիսի ճշմարտանման մտքերով են քողարկվում այն ֆունկցիոներները, որոնց գործունեության ՛՛շնորհիվ՛՛ էլ տեղի ունեցավ և հնարավոր է, դեռ տեղի կունենան նման պայթյուններ:
Որոշել էի էս թեմայով մի քանի օր լռեի։Բայց հենց կարդացի էս նյութը, որոշեցի մի հատ Արամ Աբրահամյանի, “պորտը տեղը դնեմ”
“Ընկերներիս ռադիկալ մասը «կպած» ցանկանում է ինձ համոզել, որ զենքի ուժով ՊՊԾ գնդի շենքը վերցնելը, մարդ սպանելը եւ պատանդ պահելը լավ, դրական, նույնիսկ հերոսական, ասպետական վարքագիծ է, եւ որ սպանվածը սպանված չի, պատանդը պատանդ չի, եւ գունդն էլ գունդ չի”նշվում ա հոդվածում։
ՊՊԾ գնդի շենքը վերցնել-Վերցրեցին։Հետո զենքերը վայր դրեցին ու դրանով ցույց տվեցին, որ իրենք ավելի պետականամետ մտածողություն ունեն քան իշխանությունները։
Պատանդ պահել-Պահեցին,բայց ոչ մեկին վնաս չտվեցին։Բաց թողեցին ու ապացուցեցին, որ իրենք ավելի մարդկային են և բարոյական, քան իշխանությունները։
Մարդ սպանել-երկու սպանված կա։Սա էլ ա փաստ։Բայց թե ի՞նչու ա Արամ Աբրահամյանը իր վրա վերցրել դատավորի դերը , դատ ա անում ու առանց ապացույցներ ներկայացնելու նրանց անվանում որպես մարդ սպանողներ։Իսկ հետո վերջում կոչ անում․
“․․ եկեք իրարից մեր տարաձայնությունների պատճառով չնեղանանք”․․:
Խնդիր չկա, Նորիկ ջան, ես Ձեզ էլ եմ սիրում:
Անմեղության կանխավարկածի մասին էր խոսքը և ոչ թե իմ և Ձեր հարաբերությունների։
Ես որեւէ իրավական գնահատական չեմ տվել: Եթե Դուք կասկածներ ունեք, որ զինված խումբը մտել ՊՊԾ տարածք, պատանդ է վերցրել մարդկանց եւ սպանել գնդապետ Արթուր Վանոյանին, ապա դա այլ հարց է: Հոդվածում խոսքը նրանց մասին, որոնք նման կասկածներ չունեն, բայց ասում են՝ ճիշտ են արել, հերոս են, ասպետ են եւ այլն:
ՊՊԾ տարածքի գրավման,,պատանդ վերցնելու մասին իմ մեկնաբանության մեջ արդեն նշել եմ։Դրանք տեսանելի են և անվիճելի։Որ մարդա սպանվել դրա մասին էլ եմ նշել։Դա նույնպես տեսանելի ա։Իսկ թե ո՞վ ա սպանել, դա տեսանելի չի։Դա “տեսանելի” դարձնելու պարզելու համար կա դատավոր և դատարան։Չնայած բոլորս էլ գիտենք թե դրանք ոնց են աշխատում։Ես ընդամենը սա եմ ասում։Եվ եթե ես, մատնացույց եմ անում և ասում որ այսինչը մարդ ա սպանել, սա արդեն իրավական գնահատական ա։Ես էդպես եմ կարծում։
Բառարան
Մ
մարդասպան – բացատրություն
մարդասպանի, [գոյական, ածական]
1. Մարդ սպանող:
2. Սպանություն՝ կոտորած առաջացնող, մարդասպանության ծառայող:
Երկարացնելու համար էլ՝ կներեք։
Իհարկե, դատարանը պետք է որոշի, ով ինչ է արել: Իմ խոսքը Ձեր ասած տեսանելի փաստերի քաղաքացիների գնահատականի մասին է: Քաղաքացիների ճշնող մեծամասնությունը պնդում է, որ «Սասնա ծռերի» արածը հերոսություն էր, ասպետություն, ազգային ազատագրական պայքար, ազգին նվիրվածության դրսեւորում եւ այլն: Ես նաեւ հասկանում եմ, թե ինչու են մարդիկ այդպես կարծում, ով է նրանց հացրցել այդ, իմ կարծիքով, ոչ ադեկվատ գնահատականի: Ես այդ ճնշող մեծամասնության հետ համաձայն չեմ:
…..Մատից փուշը հանելու փոխարեն,ուզում էն մատը կտրել,իսկ եթե դիմադրում էս՝ուզում էն ուսից թեւը կտրել։Ժողովրդին թեւաթափ անելու գործը սրանց մոտ լավ է ստացվում։Սերժի վերջին ելույթն էլ չեմ կարդացել՝ ավելի թեւաթափ չլինելու համար….։
Ես չեմ կարողանում հասկանալ։ Ոստիկաննությունը անհամաչափ ուժ կիրառեց։ արտահայտությունը ։երբ ցուցարարները քարեր են շպրտում ոստիկանների վրա նրանք էլ պետք է նույնն անեն ինչ է։շատ հոդվածներ կարդալուց այն տպավորությունն ես ստանու կարծես ցուցարարները խելոք կանգնած արեվածաղիկ են չրթում ու ոստիկանները հարձակվել են։
Բայց ես, չէի էլ պատրաստվում Արամ Աբրահամյանի, վերջին մեկնաբանությանը պատասխանել։Ես նշել էի “Երկարացնելու համար էլ՝ կներեք”Ինչու փակվեց Արամ Աբրահամյանի վերջին մեկնաբանության “Պատասխանել” կոճակը։Սա կարող եք չհրապարակել։Ես սա հրապարակման համար չգրեցի։։
Նորիկ ջան, լավ չհասկացա, ինչումն է խնդիրը: Եթե հարց կա դիմեք Աննային