Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բարոյական պարտքն է ճանաչել հայ ազգի Հոլոքոստը». Կնեսետի պատգամավոր. yerkirmedia.am

Օգոստոս 02,2016 08:40

Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

«Մեր բարոյական պարտքն է ճանաչել հայ ազգի Հոլոքոստը»,-ասել է Յակով Մարգինը:

Կնեսետի պատգամավոր Զեհևա Գալոնը, ով նախաձեռնել էր Կրթության և սպորտի հանձնաժողովի նիստը, մասնավորապես, ասել է.

«Ամեն տարի մենք կեղծ հույս ենք տալիս մարդկանց, ովքեր նստած են այստեղ: Դա անկեղծ չէ, որ Կնեսետն անդադար քննարկումներ կազմակերպի այս հարցի շուրջ, առանց որոշում կայացնելու այն մասին, որ Իսրայել պետությունը և օրենսդիր մարմինը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին ափսոսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Կնեսետը դեռ չի կայացրել որոշում և կոչ է արել Կնեսետի խոսնակին իր խոսքին տեր լինել, որը վերջինս հնչեցրել է նախորդ տարի Կրթության նախարարությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031