Օգոստոսի 1-ին, ժամը 17.37-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Կոտայքի մարզի Զովք գյուղում վնասվել են բնակելի տների, դպրոցի և էլ. ենթակայանի տանիքները:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է՝ Զովք գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են դպրոցի տանիքը, էլ. ենթակայանի տանիքը, բնակելի տների տանիքներ, անասնագոմերի տանիքներ, ինչպես նաև թեքվել են էլ. սյուներ, դեկորատիվ ծառեր և կոտրվել են պտղատու ծառերի ճյուղեր:
Գյուղապետարանում կազմվել է հանձնաժողով՝ վնասի չափերը ուսումնասիրելու համար։
Կարդացեք նաև
ԱԻՆ հաղորդագրություն