Ի պաշտպանություն «Ժառանգություն» կուսակցության ձերբակալված խոսնակ Դավիթ Սանասարյանի ստեղծված նախաձեռնությունը հիշեցնելով, որ երեկ նրա նկատմամբ խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը՝ հիշեցնում է. «Այս օրերին նրա առողջական վիճակը վատացել է, սրվել են երիկամային խնդիրներն ու ուժգնացել ցավերը:
Այսօր նրա ինքնազգացողությունն էլ ավելի կտրուկ է վատացել: Դատարան են ժամանել շտապօգնության բժիշկները, զննելուց հետո պնդել են նրան տեղափոխել հիվանդանոց: Սակայն մեր երկրում լինում է այնպես, ինչպես լինում է: Նրան բերդ են տարել»: