«Ես չեմ պահանջում «Սասնա Ծռերին» ազատություն տալ»,-Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը, շարունակելով, որ ինքը չի պահանջում, որ Պավլիկ Մանուկյանին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխեն, անգամ չի պահանջում, որ իր ընկեր Դավիթ Սանասարյանին չկալանավորեն: Նրա պահանջը մեկն է` Հայաստանում ձեւավորել լեգիտիմ իշխանություն, ինչի համար «Սասնա ծռերը» վտանգեցին իրենց կյանքը:
Բանախոսը հորդորեց, որ հավաքվածներից նրանք, ովքեր սատարում են «Սասնա ծռերին», բարձրացնեն ձեռքերը: Տեսնելով բոլորի վեր պարզած ձեռքերը, նա ասաց. «Իշխանությունները ձեզ բոլորիդ անվանում են ահաբեկիչներին սատարողներ, նրանք համարում են, որ հայ ժողովուրդը ահաբեկիչներին սատարող է»:
Ի դեպ, Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այժմ հայ ժողովուրդն ավելի համախմբված է, քան 2008-ին էր:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ