Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Հիշեցնենք, Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքերից մեկի ժամանակ նա ասել էր, որ նրա ազգականը եւս «Սասնա Ծռեր» խմբի անդամ է: Անի Նավասարդյանն ասաց, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մենք ենք Սասնա ծռերը» խումբ է գործում ու խնդրեց, որպեսզի մարդիկ այդ խմբում գործնական առաջարկություններով հանդես գան:
Քանի որ հանրահավաքն ընթանում է ելույթների բաց տարբերակով, հանրահավաքի մասնակիցներից շատերն են ելույթ ունենում: Մինչ այժմ մի քանի պահանջներ են հնչել ելույթ ունեցողների կողմից`դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Պավել եւ Արամ Մանուկյանններին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ, ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին ազատ արձակել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև