Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանը քննադատում է ՌԴ-ին (Տեսանյութ)

Օգոստոս 01,2016 21:17

Այսօր ժամը 19.00-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը վերջապես մեկնարկեց: Ժամը 20.00-ի սահմաններում հարթակ բարձրացավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Նա ասաց, որ իր համար որոշում է կայացրել`լսելով Վարուժան Ավետիսյանի վերջին հայտարարությունը դեռեւս ՊՊԾ գնդի տարածքից: Տիգրան Խզմալյանը հիշեցրեց Վարուժան Ավետիսյանի խոսքը. «Նա ասաց, որ մենք գտնվում ենք ազգային-ազատագրական պայքարի մեջ, նա ասաց ամենակարեւորը, որ մեր երկիրն օկուպացված է, եւ եթե դուք համաձայն եք, մենք պետք է ելնենք դրանից: Ի՞նչ է անում զավթված երկրի բնակչությունը, նա ունի երկու ընտրություն՝ կամ հնազանդվել եւ ապրել ինչպես ստրուկ կամ ըմբոստանալ ու ազատագրել երկիրը: Տղաներն իրենց կյանքով, ճակատագրով ցույց տվեցին ուղին»,-ասաց Խզմալյանը:

Տիգրան Խզմալյանը կարծում է, որ ոչ բոլորն են պատրաստ դրան հետեւելու, իսկ ովքեր պատրաստ են՝ պետք է գիտակցեն, որ տղաներն ամեն րոպե չեն կարող առաջնորդել. «Նրանք ոչ թե հանձնվել են, այլ մեզ են հանձնել պայքարի առանցքը, պայքարի ոգին, այդ պայքարը շատ ավելի բարդ է, որովհետեւ դրա համար ոչ թե պետք է քայլել փողոցներով տարբեր կարգախոսներ ճչալով, այն շատ ավելի բարդ է, այն պետք է մտնի մեր կենսակերպի մեջ, այդ պայքարն է ազատ մարդ լինելը»:

‘We are the owners of our country’ initiative holds a protest action in support of ‘Sasna Tsrer’ group on Freedom Square in Yerevan, Armenia

‘We are the owners of our country’ initiative holds a protest action in support of ‘Sasna Tsrer’ group on Freedom Square in Yerevan, Armenia

Տիգրան Խզմալյանը քննադատության թիրախում պահեց ՌԴ-ին` նկատելով, որ 1920 թվականին Հայաստանը զավթած երկրին իշխանություններն այսօր դաշնակից են հռչակել. «Ո՞ր երկիրն է վեց ամիս անց Արեւմտյան Հայաստանը տվել թուրքին, ո՞ր երկիրն է տվել Արցախը, Նախիջեւանը, Զանգեզուրն էր փորձում տալ ադրբեջանցուն, ո՞ր երկիրն է դավաճանել մեզ 88-ին, 90-ին, 91-ին, 92-ին, ո՞ր երկիրն է մեր երեխաներին սպանող 5 միլիարդի զենք վաճառում մեր այսօրվա թշնամուն՝ Ադրբեջանին»:

Տիգրան Խզմալյանը նեղսրտեց, որ երբ ինքն այդ մասին բարձրաձայնում է՝ ասում են սադրանք է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031