Այսօր ժամը 19-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը:
Մինչ այս պահը, անցել է արդեն 45 րոպե, հանրահավաքը դեռ չի սկսվել, հրապարակում հազիվ հինգ տասնյակի չափ ցուցարարներ են, հանրությանը հայտնի մարդիկ կարծես դեռ չեն շտապում: Մի պահ երեւացին Ռուբեն Հախվերդյանը, Տիգրանը Խզմալյանն ու Պետրոս Մակեյանը, հետո նրանք եւս տեսադաշտից կորան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ