Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Այս ուժը կարծես թե փափուկ է թվում, քան 2008 թվականին կիրառած ուժը

Օգոստոս 01,2016 18:09

Իշխանությունը հիմնական խնդիրը չի լուծել: Օգոստոսի 1-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշեց, որ պետք է արդեն պատրաստ լինենք, որ Հայաստանում բռնությունների աճը արձանագրվելու է բոլոր հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, իսկ դրանք ազդելու են Հայաստանի վարկանիշի վրա, տնտեսության վրա, ներդրումների վրա, Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Styopa«Մի բան է, թերեւս, այս ամեն ինչում մխիթարող: Իհարկե՛, թվում է, թե մենք ինչ-որ դեժավյուի զգացողություն ունեցանք 2008 թվականի մարտի 1-ի հետ, բայց տարբերությունը՝ արտակարգ դրություն չհայտարարվեց, այս ամենը արվեց մի փոքր այլ ռեժիմով եւ թերեւս սա շահեկան վիճակ էր ստեղծում 2016-ի եւ 2008-ի գործելակերպի միջեւ: Երկրորդը՝ մենք չունեցանք քաղաքացիական զոհեր՝ մենք 2008-ին ունեցանք ե՛ւ սպանված ոստիկան, ե՛ւ նաեւ 10 քաղաքացիականներ, այս անգամ ունենք անհամաչափ ուժի, բռնության ենթարկված լրագրողներ, բնակիչներ, նաեւ մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ՝ նույն աչքը կորցրած երիտասարդը եւ այլ քաղաքացիներ:

Համենայնդեպս, այս մի ուժը կարծես թե փափուկ է թվում, քան այն ուժը, որը կիրառվել է 2008 թվականին, հետեւաբար 2008-ի ռեակցիան չի լինի պետության նկատմամբ, երբ ըստ էության դիրքերը շատ սասանվեցին միջազգային մակարդակում, բայց անպայման դա լինելու է, եթե իշխանությունը չգնա ոստիկանության եւ այդ վայրագությունները կատարած հրոսակախմբերի բացահայտմանը ու պատժմանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031