Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կատաղած ոստիկանները, 1 ժամում կորցրած 800 հա-ն հետ կբերեն». Գուսան Հայկազուն

Օգոստոս 01,2016 18:03

Գուսան Հայկազունի կարծիքով մեր երկրին այսքան ոստիկան հարկավոր չէ, պետք է նրանց մեծ մասին ազատել աշխատանքից և ուղարկել սահմանին աշխատելու: Այսօր նա նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Գուսանը համոզված է, որ կատաղած ոգով ոստիկանները, 1 ժամում կորցրած 800 հա-ն հետ կբերեն. «Ոստիկանները երևի հատուկ դաժանության դասեր են անցնում, կարծես իրենք ոչ ծնող ունեն, ոչ երեխա: Եթե մեկ ժամում կարելի է 100 հոգու ձերբակալել, ապա մեկ օրում հնարավոր է 20 հոգու պագոն պոկել և պատասխանատվության ենթարկել: Ոստիկանապետը մի կողից գնում, աղոթում է, մյուս կողմից գալիս, քսի է տալիս զորքը ժողովրդի վրա»:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ մի քանի գրառումներ է կատարել իր ֆեյսբուքյան էջում ոստիկանների գործողությունների վերաբերյալ` հավելելով, որ նրանց անվանել է Թալեաթ. «Տուժել են երեխաներ, լրագրողներ, որն ինձ ահավոր զայրացրեց: Աշխարհով մեկ խայտառակ եղանք: Ոչ թե ազգի, այլ կառավարության խայտառակությունն էր, որ ի վիճակի չէ երկիրը պահելու: Ոչ մի արձագանք չտեսանք ոչ վարչապետի, ոչ նախագահի կողմից, բա դուք երկրի ղեկավարներ եք, ուր էիք դուք, երբ այս ալիքը բարձրանում էր, ինչու որևէ խոսք ձեր ժողովրդին չուղղեցիք, որևէ բան չասացիք: Մտել էին անկյունները, ջայլամի նման գլուխները խցկել հողի մեջ և սպասում էին, տեսնեին` ինչ կլինի վերջը, հարցերը լուծում էին ոստիկանության միջոցով»:

Ստեղծված անդունդից դուրս գալու համար գուսանը մեկ ելք է տեսնում. «Նախագահը և գուցե նաև վարչապետը պետք է իրենց ձեռքը վերցնեն, թողնեն անձնական, ընկերական, կուսակցական շահերը, վեր դասեն ազգային շահը, անմիջապես անցնեն երկիրը կարգավորելուն: Առաջին հերթին ցրեն խայտառակ ԱԺ-ն, որոշ նախարարներ հրաժարական տան»:

Լրագրողի այն հարցին` իսկ նախագահը և վարչապետը պետք է մնան, նա պատասխանեց. «Գոնե սկզբի պահին, միևնույն է չեն գնում, գոնե սկսեն նման ձևով կարգավորել: Կարծում եմ, եթե անեն նրանք` մոռանալով էս նեղ անձնական շահերը, ազգը կների իրենց, պատմությունն էլ, հակառակ դեպքում ավելի վատ բաներ ենք մենք տեսնելու»:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ավելացրեց, որ կառավարությունը և երկրի նախագահը լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն, և հանրությունը այդ փոփոխությունները պետք է զգա իր մաշկի վրա. «Եթե հանրությունը այդ փոփոխությունը չզգաց, իրավիճակը երբեք չի փոփոխվելու: Եվ ոչ մի ոստիկանական գումարտակ, որ հարձակում է կատարում լրագրողների և քաղաքացիների վրա, չի կարող այդ ալիքը կասեցնել: Եթե ի զորու չեն երկիրը բերել կայուն վիճակի, ապա պետք է հեռանան: Ոչ թե արյունահեղությամբ, այլ իրենց կամքով`հասկանալով, որ ռեսուրսները սպառված են, իրենք սպառվել են և չեն կարող երկիրը ղեկավարել»:

Սիլվա Ադամյանը չցանկացավ անդրադառնալ «Սասնա ծռեր» խմբի տղաների հանձնվելուն, քանի որ շատ հարցականներ է տեսնում և չի կարող այդ հարցին պատասխանել:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    բացառվում է, քանի որ նրանց ուժը միայն սեփական ժողովրդի վրա է պատում: Առջևում հարձակվող թուրքին տեսնեն տակները լցրած հայրենիքի սահմանը անպաշտպան թողած կփախչեն, քանի որ հերոս չեն: Հերոսը իր ժողովրդի վրա ձեռք չի բարձրացնում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031