Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի մի խումբ աշխատակիցներ «Առավոտի հետ զրույցում դժգոհեցին թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանից, որը նրանց ասելով, շքեղ կահավորել է իր աշխատասենյակը, այն դեպքում երբ աշխատակիցները գրոշներ են ստանում, իսկ իրեն «ոչ հաճելիներն» էլ կրճատվում:
«Հանրապետությունում չկա մի թանգարան, որի տնօրենի աշխատասենյակում լինի բաղնիք, զուգարան: Նախկին 8 տնօրենները, որ թանգարանը ղեկավարել են, ու իրենց աշխատասենյակում սանհանգույց չի եղել, ընդհանուր սանհանգույցից են օգտվել, տնօրեն չեն աշխատե՞լ»,-ասաց մի աշխատակից:
«Առավոտի» հետ զրույցում Կարեն Արիստակեսյանն այսպես մեկնաբանեց լուրը. «Ես լոգարան չունեմ, իրենք զուգարանը լոգարանի հետ են շփոթում, ու ընդհանրապես անհարմար է էդ մակարդակի խոսակցություններ տանելը, դրանք ցույց են տալիս իրենց մակարդակը, իրենց գիտական մակարդակը, իրենց աշխատանքային մակարդակը: Ես նման վայրահաչությունների եւ զազրախոսությունների չեմ ուզում պատասխանել»:
Մանրամասները օգոստոսի 2-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ