Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Զուրաբյանը դժգոհեց, որ գյուղատնտեսության համար շատ անբարենպաստ տարի է: Մասնագիտությամբ գյուղատնտես Վ. Զուրաբյանը հայտնեց, որ միլդիու, օյդիու, անտրակոզ հիվանդությունները մեծ վնաս են պատճառել խաղողի ակնկալվող բերքին: Բերդավանցիները փորձարկել են խաղողի հիվանդությունների դեմ տարբեր բուժամիջոցներ, սակայն՝ ապարդյուն:
Խաղողագործները կարծելով, որ Հայաստանի շուկայում առկա բուժամիջոցները արդյունավետ չեն, խաղողի վազերի բուժման համար դեղեր են ներկրել նաեւ Վրաստանից, սակայն լավ արդյունք չի եղել: Նշված հիվանդությունները խաղողից ակնկալվող բերքի վրա բացասաբար են ազդել նաեւ Տավուշի մարզի այլ համայնքներում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ