Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանները հոնգուր-հոնգուր լաց էին լինում Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությանը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Օգոստոս 01,2016 17:28

Այսօր ՊՊԾ գնդի տարածքում դիպուկահարի կրակոցից զոհված ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունն էր:

Հայրն աննկարագրելի ծանր վիճակում էր, միայն կանչում էր՝ «ա՜խ, Յուրո ջան, ա՜խ, Յուրո ջան», մայրը՝ ուշագնաց՝ շտապօգնության մեքենայի մեջ:

Հարազատները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ՝ ինչու այդպես ստացվեց, ով արեց:

Եղբայրը վշտից հարվածում էր դին տեղափոխող մեքենային ու ասում, դու սրա՞ն էիր արժանի, մենակ ախպորս բան չլիներ:

Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությանը ներկա էր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը: Հուղարկավորությունը հատուկ արարողակարգով էր:

Երբ Յուրիին իր տանից դուրս էին հանում, նրա ոստիկան ընկերներից շատերը պարզապես հոնգուր-հոնգուր լաց էին լինում ու հազիվ սրբում արցունքները:

Նրանք պարզապես ծնկի եկած ձեռքերի ափերով էին ուզում ողջ հողը լցնել իրենց գործընկերոջ դագաղին:

IMG_7176 IMG_7175 IMG_7174 IMG_7172 IMG_7167 IMG_7165 IMG_7163 IMG_7158 IMG_7157 IMG_7156 IMG_7153 IMG_7151 IMG_7149 IMG_7148 IMG_7145 IMG_7142 IMG_7141 IMG_7140

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031