Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ռուսական ԱԼՖԱ-ն երբեք չի մասնակցի նման գործողությանը» (Տեսանյութ)

Օգոստոս 01,2016 16:59

«Սասնա ծռեր» խմբավորման՝ ՊՊԾ գունդը գրավելու ընթացքում հայտարարություն տարածվեց, թե ռուսական ԱԼՖԱ հատուկ ջոկատայիններն են եկել Հայաստան: Aravot.am-ը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է համարում Ռուսաստանի Դաշնության նման ներգրավվածությունը:

Gurgen Yeghiazaryan 2Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Էլի պետք է անդրադառնամ դասականին այն, որ ընտրվեց ակադեմիայի նախագահ՝ դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչ քոսոտ երկրում ենք ապրում, որպեսզի հարեւան երկրից հրավիրեն, որ «շտուրմ» կոչվածը գա, կատարի: Գետինը մտնենք՝ ավելի լա՞վ չի: Տեսեք, թե այս ամենը ինչպես օգտագործվեց հակառուսական գովազդ անելու համար, հակառուսական ոռնոց դնելու համար, որ գնդի տարածքում տեսել են ռուսական համարներով մեքենաներ: Լա՛վ, ասենք՝ ԱԼՖԱ-ն գալիս էր, պե՞տք է ռուսական համարով մեքենայով գար:

Հետո կարդում եմ՝ ռուսական ուղղաթիռներն անցան, նպատա՞կը այդ ուղղաթիռների: Չէ՞ որ այդ ուղղաթիռները միայն ռուսական արտադրության են, մենք «Ապաչի» չունենք ամերիկյան: Ո՞վ ստուգեց՝ ով է նստած այնտեղ: Մենք Սարի թաղում լսում ենք կոչ՝ մեր դեմ ռուսական ԱԼՖԱ-ն է, այնտեղից հայհոյանքներ են տիրում: Մարդկանց գիտակցության մեջ մնաց, ոչ պատրաստի մարդկանց, որ ռուսական ԱԼՖԱ-ն է այնտեղ եղել: Ռուսական ԱԼՖԱ-ն երբեք չի մասնակցի նման գործողությանը, ինչո՞ւ է պետք հակառուսականությունը տարածել: Սա ուղղորդված մի կանչ է միտված է վաղը, մյուս օրվան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031