Արցախի օմբուդսմենը նամակ է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` հուլիսի 29-ին հարձակման ենթարկված լրագրող, Արցախի Հանրապետության քաղաքացի Մարութ Վանյանի (լուսանկարում) հարցով:
Հիշեցնենք, որ Lragir.am-ի թղթակից Մարութ Վանյանին քաղաքացիական հագուստներով անձինք՝ մոտ 8 հոգի, փայտերով ծեծի էին ենթարկել հուլիսի 29-ին: Լրագրողը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: