Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ ազատ արձակել Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին եւ խաղաղ ցույցերի մասնակիցներից բերման ենթարկված եւ ձերբակալված բոլոր անձանց

Օգոստոս 01,2016 15:43

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Հայտարարությունը ՀԱՊ անդամների ձերբակալման կապակցությամբ

30.07.2016

Երեկ` հուլիսի 29-ի երեկոյան, «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբներին քաղաքացիակական աջակցության խաղաղ ցույցի եւ երթի մասնակիցները աննախադեպ բռնության են ենթարկվել Հայաստանի ոստիկանության անհամաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում: Ոստիկանները առանձնակի դաժանությամբ ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել անզեն, խաղաղ քաղաքացիների նկատմամբ, ծեծի ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ լրագրողներ:

Բռնի ուժով բերման ենթարկված 165 եւ ձերբակալված 26 անձանց թվում են նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը եւ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Սանասարյանը:

Մենք` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ավելի քան 220 ՔՀԿ-ների ներկայացուցիչներս, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

Անհապաղ ազատ արձակել Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին եւ խաղաղ ցույցերի մասնակիցներից բերման ենթարկված եւ ձերբակալված բոլոր անձանց,

դադարեցնել ոստիկանության ապօրինի գործողությունները եւ մարդու իրավունքների ոտնահարումները:

Սեղմ ժամկետներում հետաքննել ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել ոստիկանական ապօրինություններն իրականացնողներին եւ հրահանգողներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031