ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Այրվածքաբանության կենտրոնում այցելեցինք նախօրեին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանին և Սարիթաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում այցելեցինք աչքը կորցրած Սայաթ Հարությունյանին և Սարիթաղի դեպերի ժամանակ վնասվածքներ ստացած ևս չորս քաղաքացու։
Մյուսները դուրս էին գրվել»: