Ազատամարտիկ, արցախյան ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», երեկ իր շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ առանձնազրույց է ունեցել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանը հայտնեց, որ Արայիկ Խանդոյանը խնդրել է իր ընտանիքին ու հայ ժողովրդին փոխանցել. «Նրա տրամադրությունը բարձր էր, նա ընկճված չէր, Արայիկ Խանդոյանը խնդրեց փոխանցել, որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից, թեև ունի ոտքի վնասվածք:
«Միայնակ գայլին» դեռ մեղադրանք չի առաջադրվել: Պաշտպանն այս առիթով ասաց. «Քննիչի հետ պայմանավորվածություն ունենք, այսօր քննչական գործողություն կկատարվի: Երեկ միայն ձերբակալության արձանագրություն է կազմվել, և գիշերը հնարավորություն տրվեց` Արայիկ Խանդոյանն ինձ հետ առանձնազրույց ունենա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ