Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամեն ինչը եղել է բեմադրություն, որի մասին չգիտեին ոչ «Սասնա ծռերը», ոչ էլ՝ Հունան Պողոսյանը». Լեռնիկ Հովհաննիսյան

Օգոստոս 01,2016 15:13

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՊՊԾ գնդում՝ հնարավոր ելքերից լավագույնն էր:

«Կարող է թվալ, թե ճգնաժամը հաղթահարված է, բայց՝ ոչ, մենք գործ ունենք քաղաքական ճգնաժամի հետ:

Անցած մեկ շաբաթը ցույց տվեց՝ որեւէ պետական մարմին չի կարող ադեկվատ արձագանք տալ, մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ միայն իշխանության, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի հետ: Մեր ԱԺ-ն դեռ արձակուրդ է վայելում, մենք ունենք մեռած ԱԺ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, Հայաստանում մեռած է քաղաքականությունը, իսկ իրավապահ մարմինը չի կարողանում իր գունդը պահել, բայց. «Ժրաջան կերպով ծեծում է լրագրողներին ու ուղարկում հիվանդանոցներ…Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ իշխանությունը փակել է ժողովրդի կամարտահայտության բոլոր օղակները:

Ես դեմ եմ ավտոմատով հարցեր լուծելուն, բայց պետք է հասկանալ, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ»:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ կատարվածը բեմադրություն է համարում. «Ինձ թվում է՝ սա պատվեր էր: Ապրիլյան դեպքերից հետո հաշվի չէին առել հայկական ոգին, թե նա ուր կարող է գնալ հանուն ազատության»:

Ըստ նրա, ճիշտ չէ «Սասնա ծռերի» գործողությունները որակել ահաբեկչություն, իսկ բուժաշխատողներին՝ պատանդ. «Պատանդներ գուցե սկզբում կային, բայց նրանց բաց թողեցին, բժիշկների պատանդառության հարցն էլ իշխանության ստեղծած սցենարն է:

Ֆանտազիան մի քիչ շատ է , վերջերս շատ ենք հանդիպում ոստիկանության գրած սցենարով գործողությունների, բայց այս անգամ ֆանտազիան չափից շատ էր:

Ըստ իս՝ այս ամեն ինչը եղել է բեմադրություն, բայց «Սասնա ծռերը» չեն իմացել դրա մասին, դրա մասին նաեւ չգիտեին բարձրաստիճան ոստիկաններ՝ սպանված գնդապետ Վանոյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Լեռմիկ, քո ֆանտազիան չափ ու սահման չունի,լավ կանես անցնես գիտաֆանտաստիկ գրականության ասպարեզ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031