Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհսեին Պակայինը հայտարարել է, որ 2016թ. աշնանն Իրանը նախատեսում է Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցություն սկսել։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Դեսպանի խոսքերով՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կխթանի Իրանի և Ադրբեջանի զբոսաշրջությանը։ Պակայինն ասել է նաև, որ երկաթուղուց օգտվելու համար անհրաժեշտ տոմսերը վաճառքի կհանվեն և´ Ադրբեջանում, և´ Իրանում։ Դրանց գների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։