Քիչ առաջ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Լյովա Խաչատրյանն այցելել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
Վերջինս, հիշեցնենք, բերման էր ենթարկվել ամսի 29-ի երեկոյան: Այդ օրը, հիշեցնենք, Ազատության հրապարակից ի սատարումն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի», դեպի Խորենացի փողոց շարժվող երթի մասնակիցների մի մասը շեղվեցին նախապես հայտարարված երթուղուց եւ հայտնվեցին Սարի թաղում, որտեղ էլ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ տեղի ունեցան: Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց:
«Արմենի վիճակը նորմալ էր, նա ընկճված չէր, իր նկատմամբ վերաբերմունքը նորմալ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք նաեւ, որ այսօր երեկոյան պետք է հստակեցվի Արմեն Մարտիրոսյանի կալանավորման-չկալանավորման հարցը:
Կարդացեք նաև
Ի դեպ, պատգամավորները նաեւ ստորագրահավաք են նախաձեռնել` կալանքն իբրեւ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոց չընտրելու խնդրանքով: Փաստաթղթի տակ այս պահի դրությամբ ստորագրել են Նաիրա Զոհրաբյանը, Լյովա Խաչատրյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Վահէ Էնֆիաջյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՏ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՎՈՒՄԵ ՄԻԱՅՆ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՎՐԱ