Ղազախստանի կառավարության ղեկավար Քարիմ Մասիմովը տեղեկացրել է, որ ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը տեղի կունենա 2016թ. օգոստոսի 12-ին՝ Սոչիում։
ԵՏՄ վարչապետների հերթական նիստի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Մասիմովը համապատասխան գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզըստանը։