Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Բռնությունը գործադրել են նույն անձինք, որոնք կրակել են Մարտի 1-ին (տեսանյութ)

Օգոստոս 01,2016 12:33

«Այս երկու շաբաթի առաջին հետեւանքը այն է, որ լրատվական դաշտը ավելի հասունացած է, ավելի սթափ է կարողանում գնահատել եւ շատ ավելի լուրջ է վերաբերվում բախումնային սցենարներին»,- օգոստոսի 1-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա, անդրադառնալով այն հանգամանքին, որ լրագրողները հատուկ դարձել էին բռնությունների թիրախ, ասաց, որ իր կարծիքով այդ բռնությունը գործադրել են նույն անձինք, որոնք կրակել են Մարտի 1-ին. «Ո՞վ է այդ կրակոցներն իրականացնողներից պատժվել, որեւէ մեկը չի պատժվել: Ավելին՝ փաստահավաք խմբի յոթ ամիսների ընթացքում հավաքած նյութերը անհետացել են, չկան: Այն ինչ յոթ ամիս այդքան բարձր մակարդակի իրավաբաններ աշխատել են դրանց վրա»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ համոզված չէ, որ կատարվածը կլուծվի, ըստ էության, և արդարացի:

Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ նա չբացառեց, որ դեպքերի փոփոխություններ կլինի, սակայն, ըստ նրա, քաղաքականության փոփոխություն չի լինի. «Ինձ համար բոլորովին մեկ է, թե ով է պաշտոնատար անձը, ինձ համար կարեւոր է՝ ինչ քաղաքականություն են իրենք վարում: Չի բացառվում, որ ինչ-որ բաներ տեղի ունենան, բայց ամենեւին դրանով չէ, որ պետք է բավարարվի հասարակությունը: Հասարակության պահանջը պետք է լինի ոչ թե դեմքերի փոփոխությունը, այլ քաղաքականության փոփոխությունը: Ցավոք սրտի, մենք ունեցանք երրորդ գործող նախագահը, քաղաքականության առումով մեկը մյուսի զարգացնողն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031