«Մինչեւ քաղաքական որոշում չլինի… Լավ կլինի գործը քննեն, քննության ժամանակ նոր պարզ լինի: Այս օրերին ինչ անուն ասես տվեցին, ասացին… Զինված խումբ է եղել: Ինձ համար դա ամենաընդունելի տարբերակն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն` անդրադառնալով «Սասնա ծռերի»` զենքը վայր դնելու մասին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը: ԱԱԾ-ի, հիշեցնենք, «ահաբեկիչ» եզրույթն է օգտագործել:
Իսկ այն, որ «Սասնա ծռերը» վայր դրեցին զենքը, Թեւան Պողոսյանը համարում է բանակցությունների արդյունք եւ իրավիճակից լավագույն ելքը: «Սպասենք մյուս կողմի (նկատի ունի իշխանության-Ն. Գ.) քայլերին: Հավանաբար ամեն ինչ բանակցված եւ պայմանավորված է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ