Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պարտություն էր, այն էլ կրկնակի

Օգոստոս 01,2016 10:07

Այս մղձավանջային օրերի հանգուցալուծումը` զենքերի հանձնումը հանրային աջակցություն չունենալու պատճառով (ինչպես կանխատեսել էի մի քանի օր առաջ) բացահայտեց երկու իրողություն, երկու պարտություն.

1. իշխանություն փոխելու ուժային ձևը մեզանում այլևս պետք է մոռացվի, հանրությունն այն չի ընդունում;

2. երկիրը վերափոխելու համար պետք է ինտելեկտ, բնավ ոչ այն, ինչ մեզ ցուցադրվեց:

Երկիրը, իհարկե, հիվանդ է անպատժելի թալանով, դրա հիմքերը դրվել են առաջին իշխանությունների օրոք: Այո, խորհրդարան սողոսկումը թալանին մասնակցելու անցաթուղթ է` համեմված ճարտար դատարկախոսությամբ. նրանք իրենց ավարը, հասկանալի է, հեշտությամբ չեն զիջի:

Լուծումը, ինչպես կայացած երկրներում, խաղաղ, հուժկու հասարակության ճնշումներն են, ուղղորդված, իրատեսական, երբ իշխանությունները ստիպված են նստել հաճախ երկարատև բանակցությունների` մասնագետների ձևակերպած պահանջների շուրջ:

Նմանապես լուրջ մամուլը, փոխանակ տարածելու ամեն դատարկախոսություն, թերևս հետամուտ լինի մասնագիտական կարծիքների և մեկնաբանությունների:

Մեր ժողովուրդը ունի եկող սերունդ` արտերկրում լավ կրթված, արհեստավարժ, որոնք հստակ տեսնում են այս իրավիճակը` ամլությունը, թե իշխանությունների, թե ընդդիմության:

Մոռանանք այլևս հայը հայի վրա կրակելը` անկախ գաղափարի վեհությունից, և դեպի ինտելեկտի գերակայության երկիր:

Վահագն ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031