Ինչպես տեղեկացրել ենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իշխանություններին՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում նոր արյունահեղություն, հայ մարդկանց մահ: Հանձնվեցին ՊՊԾ գնդում մնացած 20 զինյալները, որոնց թվում էր նաեւ Արթուր անունով այն մարդը, ով «Սասնա ծռերին» սեփական մեքենայով, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ուտելիք էր հասցրել:
«Սասնա ծռերի» հանձնման ժամանակ այնտեղ էր նաեւ Արցախի հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ներկայացնում ենք «Սասնա ծռերի» հանձնման 1in.am-ի տեսանյութը:
Վարուժան Ավետիսյանը եւ մյուս «ծռերը» կոչ արեցին ժողովրդին՝ չթողնել պայքարը, շարունակել պայքարել ինքնիշխան, ազատ եւ անկախ Հայաստանի համար:
«Մի վախեցեք ոչ բանտից, ոչ մահից: Այն ժողովուրդը, որը չի վախենում բանտից եւ մահից՝ անպարտելի է: Չդավաճանեք մեր պայքարին, պայքարեք հանուն ինքնիշխան, ազատ եւ անկախ Հայաստանի»,-ասաց Վարուժանը հանձնվելիս:
Իրոք ուրախ եմ, որ վերջապես հայի արյուն էլ չի թափվի, բայց և տխուր եմ ազգիս կոտրված սրտի ու հոգու համար: