Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի ծանրորդները

Օգոստոս 01,2016 13:30

Օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Հայաստանն Անկախությունից ի վեր Խաղերին մասնակցում է, թերեւս, ամենաուժեղ կազմով: Ոլորտի պատասխանատուները, մասնագետները, հավաքականների մարզիչները խուսափում են կանխագուշակություններ անել, բայց ակնարկում են, որ Ռիոյում բավականին մեդալներ նվաճելու մեծ հույսեր կան:
Հաջող մասնակցության, ինչու չէ՝ նաեւ ոսկե մեդալի, մեծ սպասումներ ունենք հատկապես մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներից, այդ թվում ծանրորդներից: Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացված է յոթ ծանրորդով՝ 5 տղամարդ եւ 2 կին: Ովքե՞ր են նրանք:

Տղամարդիկ:

77 կգ, Անդրանիկ Կարապետյան՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի չեմպիոն:
85 կգ, Առաքել Միրզոյան՝ Եվրոպայի չեմպիոն:
105 կգ, Սիմոն Մարտիրոսյան՝ պատանիների աշխարհի չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
105+, Գոռ Մինասյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 20 տարեկանների աշխարհի արծաթե մեդալակիր, պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Ռուբեն Ալեքսանյան, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդների չեմպիոն:

Կանայք:

69 կգ, Նազիկ Ավդալյան՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն:
75 կգ, Սոնա Պողոսյան՝ Եվրոպայի առաջնության 4-րդ տեղ, Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031