Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլի ազդեցությունն օրգանիզմի վրա

Օգոստոս 01,2016 12:30

Ալկոհոլ օգտագործելուց առաջանում է ավիտամինոզ

Ալկոհոլն օրգանիզմի վրա կարող է շատ վատ ազդեցություն ունենալ, եթե այն չափն անցնում է եւ շարունակական բնույթ է կրում:

Աչքեր։ Տեսողությունն առանձնապես շատ է տուժում։ Անդառնալի փոփոխությունները վնասում են ցանցաթաղանթը եւ աչքի ներվը։

Կոկորդ։ Բորբոքային պրոցեսները տանում են ձայնալարերի բորբոքման, երեւան է գալիս ալկոհոլային խռպոտություն, իսկ ծայրահեղ դեպքում` ձայնի կորուստ։
Շնչառական համակարգ: Նպաստում է զանազան հիվանդությունների նախատրամադրվածության՝ թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի։ Ալկոհոլիկների մոտ այդ հիվանդություններն ընթանում են առանձնապես ծանր, չէ՞ որ առկա է օրգանիզմի ընդհանուր հյուծվածություն։ Թոքային հյուսվածքի փափկությունը նույնպես այլասերվում է, որը առաջացնում է թոքերի էնֆիզեմա։

Լյարդ: Ալկոհոլային խմիչքների օգտագործման հետեւանքով ճարպային բջիջները այլասերվում են։ Դրանց փոխարեն առաջանում է սպիավոր հյուսվածք, որը սեղմում է մնացած բջիջներին, ինչը եւ հանգեցնում է դրանց մեկուսացմանը։ Լյարդը փոքրանում է, դառնում է պինդ։ Գործը կարող է հասնել այնտեղ, որ լյարդը կդադարի կատարել օրգանիզմում թույները չեզոքացնելու իր ֆունկցիան։

Մարսողական ուղի: Ալկոհոլի մշտական գրգռումից մարսողական ուղին բորբոքվում է։ Բորբոքումը դրսեւորվում է այրոցով, անոթի ժամանակ սրտխառնոցով, հաճախ ցավերով։ Առանձնապես ալկոհոլի ներգործությանը ենթարկվում է ստամոքսի լորձաթաղանթը։ Այն դառնում է անհարթ, գորշ, նրա վրա առաջանում են թարախապալարներ եւ թարախակույտեր, որի հետեւանքով առաջանում է արյունահոսություն կամ նույնիսկ ստամոքսի պատերը ծակվում են։ Հետագայում լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ուռուցք։

Նյարդային համակարգ: Ամենից լուրջ փոփոխությունները տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգում` խանգարումներ մտածողության, կամքի եւ զգացմունքների ոլորտում, հոգեկան աննորմալություններ եւ այլն։
Արյան շրջանառություն: Սրտամկանը գերաճում է, պատվում է ճարպաշերտով։ Անդառնալի փոփոխություններ են կրում նաեւ զարկերակները։ Վրա է հասնում կարծրախտը, այստեղից՝ ինֆարկտները եւ արյունազեղումները։

Երիկամներ։ Ալկոհոլի ազդեցությունից սրանք աշխատում են շատ լարված, իսկ դա վատ է հատկապես, եթե դրանք բորբոքված են՝ ալկոհոլը վատացնում է դրանց վիճակը եւ հանգեցնում ցիռոզի։

Հորմոնային համակարգ։ Ալկոհոլը բացասաբար է ազդում հիպոֆիզի, վահանաձ գեղձի եւ մակերիկամի վրա։ Առաջին փուլում՝ հորմոնների ուժեղ ազդեցություն, հաջորդում՝ չափից ավելի գրգռվածություն, ներքին սեկրեցիայի գեղձերի գործունեության խանգարում։

Ալկոհոլը բացասաբար է ազդում նաեւ սեռական օրգանների վրա։ Նվազում է նաեւ սեռական կարողությունը` երբեք չի կարելի ալկոհոլը համարել գրգռող միջոց։
Ալկոհոլ օգտագործելուց առաջանում է ավիտամինոզ։ Մասնագետներն առաջարկում են թեստ, որոշելու համար, թե արդյոք ձեզ սպառնո՞ւմ է լուրջ վտանգ։

1. Չե՞ք նկատել, որ վերջին ժամանակներս ձեր ձեռքերը դողում են։
2. Առավոտները սրտխառնոց զգո՞ւմ եք, արդյոք։
3. Արդյոք դուք առավել նյարդային չե՞ք դարձել։
4. Երբ օգտագործում եք ալկոհոլ, ապա սկսում եք քի՞չ ուտել։
5. Արդյոք վա՞տ եք սկսել քնել, տեսնո՞ւմ եք սարսափելի երազներ։
6. Խմելիս զգո՞ւմ եք գրգռվածություն։ Ցանկություն առաջանո՞ւմ է, արդյոք, առաջին գավաթից հետո խմել հաջորդը:
7. Խմելուց հետո ունենո՞ւմ եք հիշողության կորուստ։
9, Ալկոհոլն ավելի լա՞վ եք ընդունում, քան առաջ։
10. Ձեր աշխատանքը կապվա՞ծ է ալկոհոլ օգտագործելու հետ:
11. Ձեր աշխատանքում եղե՞լ են տհաճություններ ալկոհոլի առիթով:
12. Դուք հաճա՞խ եք խմում ընկերների եւ ծանոթների շրջապատում:
13. Արդյոք կարո՞ղ եք խմել մենակ:
14. Զգո՞ւմ եք ձեր մեջ վստահության ավելացում, երբ խմում եք:
15. Արդյո՞ք դուք խմում եք զայրույթը, սթրեսները, դժվար իրավիճակները հաջողությամբ հաղթահարելու համար:
16. Տանը ֆինանսական խնդիրներ ծագե՞լ են սպիրտային խմիչքների նկատմամբ ձեր ունեցած սիրուց:
17. Ունեցե՞լ եք ոստիկանության հետ հանդիպումներ ալկոհոլ օգտագործելու առիթով:

Եթե 6 կամ ավելի հարցեր պատասխանել եք «այո», ապա ազդանշան է մոտեցող վտանգի: Ժամանակն է մտածել ձեր ապրելակերպի մասին, խզել ձեզ դեպի շիշը ձգող մարդկանց հետ կապը, իսկ եթե անհրաժեշտ է` նույնիսկ փոխել աշխատանքի տեղը, քանի դեռ ուշ չէ:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031