«Տղաները ողջամիտ որոշում կայացրեցին ու իրենց տեսակետից հիմնավորեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքերով, դեռ շատ վաղ է խոսել այս քայլի արդյունքի մասին. «Բայց շատ եմ ցավում զոհված ոստիկանների համար, կրկին ցավակցում եմ նրանց ընտանիքներին, իմ կարծիքով շատ անտեղի ու անիմաստ զոհեր ու վիրավորներ տվեցին: Ինձ անհանգստացնում է հարցը, թե ո՛վ է պատասխան տալու անմեղ զոհերի ու վիրավորների համար, 17 տարեկան տղայի աչքը կորցնելու համար: Ափսոսում եմ բոլոր ձերբակալվածների համար:
Հուսամ վաղը բոլորն ազատ կարձակվեն: Ասել եմ ու կրկնում եմ, դեմ եմ զինված պայքարին, ապստամբությանը, բռնությանը, որն իրականացնողները՝ «Սասնա ծռերը» որքան էլ ազնիվ լինեն իրենց մղումներում եւ նպատակների մեջ, որոնք բխեն հասարակության, ժողովրդի շահերից, ինչպես տեսանք, առանց զոհերի ու վիրավորների, առանց արյունի չեղավ, որն իրենք հասկացան ու զենքերը վայր դրեցին: Ի՞նչ շահեցինք, արդյո՞ք իշխանություններն իսկապես դասեր կքաղեն ու կվերանայեն իրենց վարքագիծը, դեռեւս հայտնի չէ, բայց այն, որ հասարակության մի մասը 14 օր նրանց ցնցման մեջ պահեց, շատ դառը հաբեր տվեց, ակնհայտ է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Ամուսնուդ սպանողներն էլ էին ազգի փրկության ու ռեժիմը տապալելու մասին բարձրաձայնում, ու էլի ՛՛ողջամտորեն՛՛ հանձնվեցին… Բա ինչու՞ այդ ՛՛տղաներին՛՛ չափսոսացիր, կարող ա իրենք էլ էին վերջում հասկացել, որ սխալվել են… էս ինչ դերասանություն եք անում ՏԻԿԻՆ…..