ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» զինյալ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի՝ զենքը վայր դնելու եւ հանձնվելու մասին տարածած հայտարարությանը լրագրողների մի մասը տեղեկացավ Խորենացու փողոցում, որտեղ գիշեր ու ցերեկ հերթապահում են:
Այնուհետեւ, կայքերը գրեցին, թե նրանց արդեն տարել են եւ ՊՊԾ տարածքն ազատ է: Իսկ թե ի՞նչ ճանապարհով են տարել, հայտնի չէ: Համենայն դեպս, նրանց Խորենացու փողոցով չեն տեղափոխել: Սակայն ոստիկանությունը դեռ փակ է պահում Տիգրան Մեծ-Արցախի` մինչեւ Վստրեչ հատվածը, Արշակունյաց փողոցից դեպի փեթակ տանող հատվածը: Ըստ երեւույթին, համապատասխան մարմինները ներկայումս ուսումնասիրում են ՊՊԾ գնդի տարածքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ