Նոր Արեշ թաղամասում երեկ, ոստիկանության պնդմամբ՝ ՊՊԾ գնդի կողմից դիպուկահարի արձակած գնդակից զոհված ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի արարողությունն է: Երեք անչափահաս զավակների հոր մահը սգում են հարազատները, բարեկամները, ընկերները, հարեւանները, թաղամասի բնակիչները եւ ոստիկանական համակարգը:
Յուրի Տեփանոսյանի հրաժեշտի արարողությունը կազմակերպված է զինվորական արարողակարգով: Տան առջեւ եւ տանը պատվո պահակ է կարգված: Ժամը 17:30-ի սահմաններում զոհված ոստիկանի հարազատներին այցելեցին եւ ցավակցեցին ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այստեղ են նաեւ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերները:
Ոչ Յուրի Տեփանոսյանի հարազատները, ոչ ոստիկանները խոսել չեն ցանկանում լրատվամիջոցների հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ