Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, որի հետեւանքով մի քանի հարյուր մետր մեքենաների շարասյուն է գոյացել:
Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանը Սպանդարյան գյուղից է, իսկ գյուղացիներն ի նշան բողոքի են փակել ճանապարհը:
Տարածքում պետավտոտեսուչներն են փորձում խնդիրը կարգավորել, բայց ինչպես երեւաց գյուղապետի խոսքից, խնդիրը դեռ չի կարգավորվել: «Հիմա զբաղված ենք, հետո կխոսենք»,- ասաց Սպարտակ Սիմոնյանը եւ անջատեց հեռախոսը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում