Aravot.am-ը ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանին խնդրեց մեկնաբանել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի` Արցախից իշխանությունները ջոկատներ են կազմել ու ուղարկվել Հայաստան աջակցելու ՀՀ իշխանություններին, ինչպես, նրա ձեւակերպմամբ, դա արվել է «1998թ.,2003թ.,2008թ. ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու, հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով»:
«Իսկ ես ի՞նչ կապ ունեմ թեմայի հետ, բանակն ի՞նչ կապ ունի էդ թեմայի հետ…Եթե որեւէ մեկնաբանություն անեմ, ասելու են՝ բանակը խառնվում է քաղաքականությանը, իսկ բանակը չի խառնվում: Ես որեւէ նման տեղեկություն չունեմ: Վահան Բադասյանը կարող է հազար ու մի բան ասել, ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում անել: Գուցե առաջին ձեռքից հենց Բադասյանից ճշտեք»,-ասաց Սենոր Հասրաթյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մրդը ճիշտ էլ պատասխանել է… Նույն հաջողությամբ կարող էիք զանգել Ստեփանակերտի ԶԱԳՍ -ի պետին…