Aravot.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին խնդրեց մեկնաբանել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարությունը, ըստ որի Արցախից իշխանությունները ջոկատներ են կազմել ու ուղարկել Հայաստան աջակցելու ՀՀ իշխանություններին:
Հարցրինք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը:
«Որեւէ նման բան գոյությունն չունի: Նրա հայտարարությունից փաստորեն այդպես էլ երեւում է, որ դա լոկ հայտարարություն է, քանի որ ինքն ասում է՝ եթե նման բան չկա, թող հայտարարեն»,-ասաց պարոն Բաբայանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև