Հանրահայտ “Systrem of a Down” ռոք խմբի մենակատար, երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանական գնդի գրավման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին,-գրում է «Ազատ
«Չավարտվող համակարգային կոռուպցիան՝ ներառյալ ենթադրյալ կոռուպցիան ԼՂ պաշտպանական ուժերի ոչ պատշաճ զինման շուրջ, դատական անհավասարությունը, ոստիկանական բռնությունները, կեղծված ընտրությունները, օտարերկրյա միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասը և որպես հետևանք բնակչության նվազումը առաջացրել է ժողովրդի վրդովմունքը Սերժ Սարգսյանի կառավարության դեմ», – գրել է Թանկյանը:
Նա կոչ է արել Հայաստանի իշխանությանը անհապաղ նվազեցնել լարվածությունը՝ խելամիտ զիջումների գնալով և հասկանալ, որ այս ամենը պայմանավորված է ոչ թե սովորական պատանդառությամբ, այլ իրենց անհավասարակշիռ կառավարման մարմնավորումն է:
Կարդացեք նաև