Սարի Թաղում ոստիկանության եւ ցուցարարների բախման ժամանակ բերման ենթարկված Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նրա նկատմամբ մեղադրանք դեռ չի ներկայացվել: Ամեն բան երեւի պարզ կլինի երկուշաբթի օրը: Նրան բերման են ենթարկել 72 ժամով»:
Հարցին, թե Անդրիաս Ղուկասյանին Սարի Թաղում բռնության ենթարկելու հարցով՝ փորձաքննություն, հանգամանքներ եւ այլն, քայլերի դիմե՞լ են, տիկին Թարխանյանը պատասխանեց. «Նրա փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատական բժիշկ էր հրավիրել, որ այցելի Անդրիասին, արձանագրի վիճակը եւ երեւի թե դիմի՝ նրան տանել ռենտգեն եւ սոնոգրաֆիա անելու, որովհետեւ ոտքերի խնդիր կա եւ պետք է բուժումներ սկսել: Արմատուրայով խփել են ոտքերին եւ ծնկներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխին պիտի տաին,որ էսքան ժողովրդի բախտի հետ չխաղար,մարդկանց մահվան պատճառ չլիներ,անմիտ արարքներ թույլ չտար:Այ հիմար,մի քայլ որ գցում ես գոնե մտածիր հաջորդ քայլի մասին:Սա էիր ուզու՞մ,ստացար: